211652_close_icon
views-count1347 դիտում article-date 18:35 21-11-2019

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Կարապետ Ա.-ն, որը նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 20-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 24-ամյա Ալբերտ Հ.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի և 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 20-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 43-ամյա Համլետ Թ.-ն, որը նոյեմբերի 20-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր