«Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Կիև կարևոր է, այն թերևս առաջին քայլն է ուղղված վերաիմաստավորելու հայ — ուկրաինական հարաբերությունների ողջ խորությունը և նշանակությունը», — այս մասին հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը AnalitikaUA.net — ին տրված հարցազրույցում։
«Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Կիև կարևոր է ոչ միայն Ուկրաինայի հայերի համար, այլ նաև Հայաստան — Ուկրաինա միջպետական հարաբերությունների։ Եվ սա չափազանցություն չէ, քանի որ Ուկրաինայում բնակվող հայ համայնքը քանակությամբ երկրորդն է Եվրոպայում Ֆրանսիայից հետո, որը խորապես ինտեգրված է ուկրաինական հասարակությանը, ապրում է լիարժեք քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքով, ընդունելով Ուկրաինան, որպես սեփական երկիր՝ սիրում է, պաշտպանում է և մարտնչում է նրա համար։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի հայ համայնքը ունի ընդարձակ կապեր պատմական հայրենիքի՝ Հայաստանի հետ և խիստ շահագրգռված է հաստատել ամենասերտ և բազմակողմանի միջպետական հարաբերություններ: Եվ այս առումով, Հայաստանի Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի այցը Կիև, որը հատուկ լիազորված է աշխատել սփյուռքյան կառույցների հետ, նոր էջ է բացում մեր հարաբերություններում:
Զարեհ Սինանյանի մասնակցությունը երիտասարդական ֆորումին, որը հաջողությամբ անցկացվեց Կիևում, ցույց է տալիս, որ ինչպես նրա առաքելությունը, այնպես էլ Ուկրաինայում գործող սփյուռքյան կառույցները կենտրոնացած են ժամանակի հետ համընթաց քայլելու, նոր խթան հաղորդելու, վերանայելու հայ-ուկրաինական հարաբերությունների ամբողջ խորությունն ու նշանակությունը, որը նպատակաուղղված է դեպի ապագան: Բայց ակնհայտ է, որ սա թեպետև կարևոր, բայց դեռ առաջին քայլն է այս ուղղությամբ», — ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նոյեմբերի 15-17-ը տեղի է ունեցել Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Կիև, որի ընթացքում ակտիվ շփումներ են անցկացվել ուկրաինացի պատգամավորների, Ուկրաինայի հայերի միության ղեկավարության և ներկայացուցիչների, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդի, հայ հոգևորականության և այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության կազմակերպած ֆորումին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:
Ուկրաինայի հայ համայնքը ունի ընդարձակ կապեր պատմական հայրենիքի հետ. քաղաքագետ
2019.11.21 15:56


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
