211652_close_icon
views-count7793 դիտում article-date 16:08 21-11-2019

Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, որսի քանակների, ձևերի կարգը հաստատվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը»: Հարցը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։ Ներկայումս կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման ոլորտը կարգավորվում է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով։ Սակայն հաշվի առնելով Սևանա լճի առանձնահատկությունները կարելի է փաստել, որ գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման գործընթացները։ Նախագծի ընդունմամբ կապահովվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի գ) կետի պահանջը և կկանոնակարգվի գլխավորապես Սևանա լճի էկոհամակարգի և կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման և այլն գործընթացները։

Նմանատիպ նյութեր