211652_close_icon
views-count1042 դիտում article-date 14:44 21-11-2019

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4, 11-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Վարշավայի համալսարանի դոկտոր Յարոսլավ Տուրլուկովսկին: Հայ և լեհ մասնագետները հանդես կգան 13 զեկուցումներով՝ նվիրված 20-21-րդ դարերում հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանում հայերի գործունեությանը, օրենսդրական բարեփոխումներին և այլն:

Նմանատիպ նյութեր