211652_close_icon
views-count646 դիտում article-date 12:41 21-11-2019

Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա բարեգործական համերգ

Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը նպաստում է միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը, պաշտպանվածությանը, երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, երեխաների կարողությունների զարգաղցմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է արդեն 12 տարի հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել բարեգերծական ինքնատիպ համերգ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր երեխաները առիթ ունեն լսելու իրենց սիրելի երգիչ-երգչուհիներին ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ: Կազմակերպության այս տարվա համերգը ` բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց նպատակ ունի իրականացնել հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ծամը 19-00 Արամ Խաչատրյան համերգասրայում: Համերգին ելույթ են ունենալու ինչպես արդեն ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիուդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը, Ռուզաննան, Սյուզին, պարայիհն համույթ «Էնջլ»: Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան): Համերգի տոմսեր կարելի է ձեռք բերել տոմսարկղերից, ինչպես նաև Tomsarkgh.am, toms.am, cantact.am էլեկտրոնային կայքերից:

Նմանատիպ նյութեր