211652_close_icon
views-count5011 դիտում article-date 09:16 21-11-2019

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հիմնավոր չեն համարում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկված ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակեպություններին եւ փորձում են վարչապետի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա: «Հարգելի պարոն վարչապետ Հանրային հատվածում ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակերպություններին ծրագիրը բերելու է ստեղծված համակարգի թուլացմանը, ինչը կնպաստի ռիսկերի ավելացմանը և դրանք կդարձնի անկառավարելի: Դիտարկում 1-ին` ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից առաջարկված ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակեպություններին հիմնավոր կլիներ միայն այն դեպքում, երբ Լիազոր մարմինը ուսումնասիրեր հանրային հատվածի կազմակերպությունների տարեկան ներքին աուդիտի հաշվետվությունները, տար իր եզրակացությունը` դրական կամ բացասական, որը սահմանված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով` որպես Լիազոր մարմնի պարտականություն, ինչը երբևիցե չի կատարվել, վերլուծեր կատարված ծախսերը փաստացի կատարված աշխատանքների դիմաց և որոշեր այդ ամենից գործող համակարգի արդյունավետությունը: Հնարավոր է այս ամենը կատարվել է Լիազոր մարմնի ներքին աուդիտի ստորաբաժանման մասով, որը ամեն դեպքում չի կարող կիրառվել ամբողջ պետական համակարգի վրա: Համակարգային փոփոխությունների առաջարկը հիմնավոր կլիներ նաև որպես պիլոտային ծրագիր Լիազոր մարմնում այն ներդնելու և բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով` ամփոփել արդյունավետությունը: Այսպես կլիներ այն դեպքում, եթե Լիազոր մարմինը չունենարիր խնդիրները առկա համակարգի հետ, որի լուծումը գտել է համակարգը թուլացնելով` մասնավորապես ներքին աուդիտի ծառայություն մատուցող կազմակերպությունների հետփոխկապակցված լինելով, թելադրողի դերում հայտնվելով` փակի սեփական առկա ռիսկերը` տալով դրական եզրակացություն կատարվելիք գործարքներին կամ ընդհանրապես չպատվիրի վերոնշյալ ծառայությունը իրենց համար խոցելի ստորաբաժանումներում (օրինակ` Գանձապետարանում): ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հրամանով ներքին աուդիտի վարչության կողմից իրականացվել է 2017-2018թթ.-ին գանձապետարանի աուդիտ, որի հիման վրա կազմվել է 60-70 էջանոց աուդիտորական հաշվետվություն, որը արձանագրված խախտումներով ներքին մեծ աղմուկ էր բարձրացրել(հայտնի է նաև այլ տեղեկատվություն` գաղտնի` հաշվետվությամբ չարձանագրված, մինչև Նոր Հայաստանի կատարվելիք գործարքների վերաբերյալ, այսպես օրինակ` Գլենդել Հիլլս-ին փոխանցված իբրև փոխառություն կամ այլ կերպ ձևակերպված չհիմնավորված շատ մեծ գումարներ): Հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում գլխավոր գանձապետի պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս ֆինանսների նախարար` Ատոմ Սավկայի Ջանջուղազյանը: Դիտարկում 2-րդ` «ԻՆՏԵՐ ԼԻՄԵՆՍ» ՓԲԸ (ՀՎՀՀ 01827086), ընկերության գործունեության տեսակներն են` Գնումների գործընթացի շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի կազմակերպություններին խորհրդատվության տրամադրում և գնումների գործընթացի կազմակերպում, Հանրային և մասնավոր ոլորտի կազմակերպություններին ներքին աուդիտի գործընացի կազմակերպում, ներքին աուդիտի որակի արտաքին գնահատում և բարելավում, Հանրային և մասնավոր ոլորտի կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հսկողության գործառույթի կազմակերպում և կառավարման համակարգերի բարելավում, Պետական գնումներ, ներքին աուդիտ, ֆինանսական կառավարում և հսկողություն թեմաներով լսարանային և հեռավար ուսուցման կազմակերպում, Սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում (Լոգիստիկ ծառայություն): Հարկ է նշել, որ Ընկերության Հիմնադիրն է Արթուր Շահնազարյանը` ներկայիս ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի եղբայրը, իսկ տնօրենն է`Գագիկ Սավկայի Ջանջուղազյանը (անձնագիր AN0295013), ինչն էլ վկայում է ներկայիս ֆինանսների նախարարի (հարազատ եղբայրներ) առկա և հնարավոր փոխկապակցվածությունը նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերությունների հետ, ինչպես նաև քավոր-սանիկ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի գործոնը ևս իր դերը ունի: Դիտարկում 3-րդ` Վարչապետի հանձնարարականով` պետական և տարածքային կառավարման բոլոր մարմինները պետք էմինչև 01.11.2019թ. սկսեն 2020 թվականի կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման գործընթացը, իսկ մինչև 15.11.2019թ. նախաձեռնել ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության դադարեցման գործընթացը և Վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործընթացի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: 06.11.2019թ-ի դրությամբ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար որակավորում ունեցող կազմակերպությունները վեցն են: Ավելին` այդ ընկերությունների թվում է «Գարանտ Աուդիտ» ընկերությունը, որը նախկին նախագահական աշխատակազմի հրահանգով պարտադրվել է համայնքներին (շրջանառվող տեղեկատվությամբ այս փաստի առթիվ հարուցված է քրեական գործ): «Ասատրյանս» ընկերությունը նույնպես իրեն դրսևորել է որպես ոչ բարեխիղճ ընկերություն և գտնվում է գնումների գործընթացին մասնակցության դադարեցման փուլում (շտապողականությունը կարող է բերել իր հետ պայմանագրի կնքմանը մինչև սև ցուցակում ներառվելը): Հարկ է նշել, որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռք բերման նպատակով (ծածկագիր ՀՀԱՄ-ԳՀԾՁԲ-20/01) 15.11.2019թ-ին հրավիրված և անցկացված բանակցությունների արդյունքում «Ասատրյանս» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող կազմակերպություն: Հատկանշական է, որ «Ասատրյանս» ՍՊԸ-ի կողմից բանակցությունների ներկայացած անձը` Էդգար Մկրտչյանն է (Բրուտյան Կարենի հարազատ քրոջ որդին): Վերջինս մոտ մեկ ամիս առաջ ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության ՀՖԿՔ վարչության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալի պաշտոնից: Բանակցությունների արդյունքների մասին արձանագրությունը կարող եք տեսնել նաև հղումով` http://gnumner.am/website/images/original/012221b0.pdf, որտեղ երևում է Է.Մկրտչյանի ստորագրությունը, ինչը համեմատվել է ՀՀ ՖՆ կողմից տրամադրվող սերտիֆիկատներում առկա ստորագրությամբ: «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը Հայաստանում ներկայացված է մի շարք ընկերությունների ձևով՝ ավելի հիմնադիր փաստաթղթերից չի երևում, որ այն կապ ունի BDO բելգիական ընկերության հետ (նշված ընկերության կայքում հղումը բացակայում է), իսկ «Բի-Դի-Օ Քոնսալթինգ» ընկերությունը գտնվում է սև ցուցակում ներկայումս գնում է դատական պրոցես, որի ընթացքում դեռ այն կարող է մասնակցել պետական գնումներին: Պաշտոնական կայքում հրապարակված ներքին աուդիտի ծառայության ձեռք բերման մրցույթներին մասնակցելու ներկայացված հայտերի (մասնակիցների) ուսումնասիրությամբ կարելի է եզրակացնել, որ ամեն կազմակերպություն պատրաստ է տվյալ ծառայությունը մատուցել ավելի քան 100 հանրային կազմակերպությունների համար, ինչը փաստում է իրենց կողմից տվյալ ծառայությունը կատարելու համար ներկայացված գնային առաջարկները, ինչը իրատեսկան չէ և հաստատում է կանխատեսվող ոչ արդյունավետ աշխատանքների կատարումը: Դիտարկում 4` Լիազոր մարմնի կողմից անցած 7 տարիների ընթացքում ուսուցանվել են եղած ներքին աուդիտորները՝ ծախսելով մեծ գումարներ և պահպանվել է այդ մասնագետների որակավորումը, այս պայմաններում պարզ չէ ծառայության պատվիրակումը տվյալ պահին 6 ընկերություններին՝ եթե առկա են որակավորված մասնագետներ: Ընկերություների կողմից արդեն իսկ շատ քանակության հրավերներ են ստացվում հանրային հատվածի աուդիտորներին հետագա աշխատանքը շարունակելու իրենց կազմակերպություններում, ուստի ստացվում է ներայիս հանրային հատվածի ներքին աուդիտորի աշխատանքը չգնահատող Լիազոր մարմինը առաջարկում է, որ նույն հանրային հատվածի ներքին աուդիտորը մասնավոր կազմակերպությունից իրականացնի ներքին աուդիտ, որը կլինի արդյունավետ: Օրենքով սահմանված որպես Լիազոր մարմին ՀՀ ֆինանսների նախարարությունը ինքն է կազմել թե ներքին և թե արտաքին աուդիտորների որակավորման կարգը, ինքն է մշակել ամենամյա շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները, տվել է որակավորում (տվյալ պահին ներքին աուդիտորի որակավորում ունեցող անձիք 304) և ստացվում է իր մեթոդաբանությամբ պատրաստված ներքին աուդիտորի աշխատանքը ներկայացնում է ոչ բավարար: Նույն աուդիտորներին տեղափոխելով մասնավոր դաշտ չենք կարող ունենալ արդյունավետ գործառույթ: Ի դեպ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ աշխարհում չկա նման դեպք ներքին աուդիտը ամբողջությամբ պատվիրակելու մասնավոր կազմակերպությանը` ձեռք է բերվում խորհրդատվական ծառայություն, այլ ոչ թե ամբողջ աուդիտը: Դիտարկում 5 Ներքին աուդիտորները, որոնք այս պահին աշխատում են հանրային հատվածում իրենց հայտնի ռիսկերի մասին տեղեկատվությամբ հայտնվելու են աշխատանքի շուկայում, ինչը առանձին գերատեսչությունների համար կարող է բերել երկրի անվտանգության, իսկ զգալի մասում նաև հանրային կազմակերպության հեղինակության ռիսկին: Նաև չի կատարվի գիտելիքի փոխանցում այն կառույցներում, որտեղ ներքին աուդիտը ստեղծել և ստեղծում է հավելյալ արժեք, նման գիտելիքը հաղորդելու փոխարեն այդ մասնագետները կտեղափոխվեն մասնավոր հատված և պետությունը սկսելու է վճարել դրա համար անհամաչափ բարձր գին: ՀՀ ՖՆ կողմից կազմված տեխնիկական բնութագիրը հարմարեցված է ՀՀ ՖՆ կարիքների համար, որը ընդհանրական է գրված, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս հայտարարված բոլոր գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերը ամբողջությամբ կրկնել են ՀՀ ՖՆ տեխնիկական բնութագիրը, ինչը իրականում շտապողականության պայմաններում է արվել և չի նպաստում հավելյալ արժեք ստեղծելուն, ավելին այս պայմաններում ուղղակի մեկ տարի ձեռք է բերվելու ծառայություններ, որոնց նպատակահարմարությունը այդ բնութագրով պարզ չէ: Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները խնդրում ենք Ձեզ ներքին աուդիտի պատվիրակումն այլ կազմակերպություններին հետաձգել, այդ ընթացքում հնարավորություն տալով աուդիտորական ընկերություններին գրանցվել ցանկում և ապահովել մրցակցությունը, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությանը հանձնարարել իրականացնել հանրային կազմակերպությունների ներքին աուդիտորների կողմից իրակացված գործունեությունը և ներկայացնել զեկույց ընդհանուր ռիսկերի մասին՝ դա միաժամանակ հնարավորություն կտա գիտելիքի փոխանցում իրականացնելու, տեխնիկական գրագետ բնութագրեր կազմելուն և ընդհանուր ներքին աուդիտի համակարգի մասին պատկերացում կազմելուն»:

Նմանատիպ նյութեր