211652_close_icon
views-count4447 դիտում article-date 09:01 21-11-2019

Ո՞ր ապրանքներն են թանկանալու հունվարի 1-ից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Օրինակ՝ ոչ ԵՏՄ երկրներից ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի և կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արևածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի և դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։ Գնաճ է լինելու նաև երրորդ երկրներից դեղորայքի ներմուծման դեպքում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։ Սա, իհարկե, սպասվող թանկացումների ամբողջական ցանկը չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր