Նոյեմբերի 19-ին, ժամը 20։06-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի
փոխտնօրենից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Անտառաշեն
գյուղերի միջև ընկած տարածքում՝ բարձրադիր վայրում, այրվում է խոտածածկույթ. դեպքի վայրում են գտնվում
անտառտնտեսության աշխատակիցները:
Ժամը 20։05-ին հրդեհը մեկուսացվել է անտառտնտեսության աշխատակիցների կողմից։
Ժամը 21։13-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։
Այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:
Նոյեմբերի 20-ին, ժամը 16։05-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղեկություն է ստացվել, որ
հրդեհն ինքնամարվել է:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+