211652_close_icon
views-count1184 դիտում article-date 20:04 20-11-2019

Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Նոյեմբերի 20-ին, ժամը 16։05-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին, ժամը 12։18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին։ Ժամը 18։15-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. հրդեհի տարածման վտանգ չի եղել։ Մոտ 3 հա տարածքում այրվել են չոր տերևներ, կոճղեր, չորացած ճյուղեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 16 փրկարար ծառայող, անտառտնտեսության 5 աշխատակից, Վահագնի գյուղի 5 բնակիչ։ Հրդեհն ինքնամարվել է: Նոյեմբերի 19-ին, ժամը 13։48-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ անտառում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծխացել են կոճղեր և գերաններ: Ժամը 18։10-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել անտառտնտեսության աշխատակիցները։

Նմանատիպ նյութեր