211652_close_icon
views-count3724 դիտում article-date 19:24 20-11-2019

Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/hrach.hakobyan.33/posts/10156983750593585]էջում[/url]։ «Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Կարապետյան Արտյոմիի երեկվա հրապարակած տեսանյութն էր: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության եւ ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին: Ինչպես նաեւ, հանդիպել եմ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանին, ում հետ նույնպես քննարկել ենք հանրային տրանսպորտին առնչվող բոլոր խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր