Transfermarkt-ը հրապարակել է ընդհանուր հանրագումարով ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը:
Ցուցակում 23-րդ հորիզոնականն է զբաղեցնում Հենրիխ Մխիթարյանը, որը խաղացել է 6 տարբեր ակումբներում: Այդ ակումբները Մխիթարյանին գնելու համար, ընդհանուր առմամբ, ծախսել են 112.7 միլիոն եվրո. Մխիթարյանի առաջին տրանսֆերը եղել է «Փյունիկից» «Մետալուրգ» տեղափոխությունը, երբ ուկրաինական ակումբը վճարեց 600 հազար եվրո: 2010 թվականին «Շախտյորը» գնեց Մխիթարյանին՝ վճարելով 5.85 միլիոն եվրո: 2013 թվականին Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ 27.5 միլիոն եվրոյի դիմաց: 3 տարի անց՝ 2016-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Հենոյի համար վճարեց 42 միլիոն եվրո:
2018-ի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փոխանակեցին Ալեքսիս Սանչեսին Հենրիխ Մխիթարյանի հետ. transfermarkt-ը այդ գործարքը գնահատել է 34 միլիոն եվրո: 2019-ի սեպտեմբերին էլ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա». հռոմեացիները մեկ տարվա վարձակալության համար վճարել են 3 միլիոն եվրո, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները գնելու համար նրանք պետք է ևս 22 միլիոն եվրո վճարեն:
Ցանկում Մխիթարյանին գերազանցում են Գարեթ Բեյլն ու Լուիս Սուարեսը, որոնց տրանսֆերային հանրագումարը կազմել է համապատասխանաբար 115.7 և 116.5 միլիոն եվրո, հայտնում է Vnews.am-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մխիթարյանի արժեքը՝ տրանսֆերների հանրագումարով, Բեյլի ու Սուարեսի կողքին է. Vnews.am
2019.11.20 19:08


Twitter
Вконтакте
Одноклассники