211652_close_icon
views-count944 դիտում article-date 19:46 20-11-2019

Պետությունը նորարարական գաղափարների համար նախատեսում է 2 մլրդ դրամի դրամաշնորհային ծրագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020-ին նախատեսում է նորարարական գաղափարների և դրանց իրականացման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնել: «[url=https://armenpress.am/arm/news/995915.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Հակոբ Արշակյանը: «Մենք դրամաշնորհային ծրագրերի մի փաթեթ ենք մշակել, որը մյուս տարի մեկ տարվա ընթացքում շուրջ 90 նորարարների խմբերի հնարավորություն կտա օգտվել դրանից: Կա երկու ծրագիր, մեկը՝ գաղափարից մինչև նախատիպ, որի համար նախատեսված են ավելի փոքր դրամաշնորհներ՝ մինչև 10 հազար դոլար դրամաչափով՝ նորարարական սկսնակ կազմակերպությունների համար: Երկրորդ փուլում գործելու է համաներդրման ֆինանսավորման մեխանիզմը՝ ավելի մեծ ընկերությունների համար: Ընդհանուր առմամբ դրամաշնորհների երկու ծրագրի համար մյուս տարի միասին նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց Արշակյանը: Նախարարը հատկապես երիտասարդությանը կոչ արեց բոլոր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև միկրոէլեկտրոնիկա, իրենց գաղափարները դարակներում չդնել, չվախենալ ձախողվելուց, սխալվելուց ու իրականացնել իրենց գաղափարները:

Նմանատիպ նյութեր