211652_close_icon
views-count4889 դիտում article-date 19:35 20-11-2019

Որոնվում է գողացված քարտով գումար կանխիկացրած անձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ մայիսի 25-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել ՌԴ քաղաքացին այն մասին, որ սույն թվականի մայիսի 24-ին անհայտ անձը, իրեն անհայտ վայրում գրպանից գաղտնի հափշտակել է գումար և բանկային քարտը, որով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող բանկոմատից կանխիկացվել է 221.000 ՀՀ դրամ գումարը` պատճառելով գույքային վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն»,-նշում են ՔԿ-ից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր