1287 դիտում
14:44 20-11-2019
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ. լավագույն հեղինակը կպարգևատրի 2 մլն դրամով
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ:
Մրցույթի պայմաններից է, որ Հուշարձանը պետք է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքիյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգու՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Զաքիան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում:
Հարթաքանդակը տեղադրվելու է բազալտե կրող հարթակի վրա, որը կարող է տարածվել դեպի այգու տարածքը ոչ ավելի, քան 120 սմ, ընդհանուր կոմպոզիցիայի մեջ նաև հնարավոր է ներառել ցայտաղբյուր:
Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվելու է 2 մլն դրամով: Մրցութային առաջարկությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2020 թ. հունվարի 15-ը:
Նմանատիպ նյութեր
2383 դիտում
23:27 27-05-2019
Մարտի 1-ի հուշարձանի նախագծի համար կհայտարարվի բաց մրցույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1829 դիտում
13:13 29-08-2020
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը դրական եզրակացություն է ստացել
Այս բաժնից
835 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
763 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին