211652_close_icon
views-count26570 դիտում article-date 12:15 20-11-2019

Ամեն տարվա Ամանորին ընդառաջ՝ հանրապետությունում ավելանում են անասնագողության դեպքերը. հերթական ցլիկի գողությունը՝ Սաղմոսավան գյուղում

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երբ մոտենում է Ամանորը, հանրապետությունում ավելանում են անասնագողության դեպքերը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գարիկ Սադոյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սաղմոսավան համայնքի վարչական տարածքի հանդամասում գողացել են Գ. Սադոյանին պատկանող ցլիկը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև ցլիկը հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/17/1140719/?fbclid=IwAR1dXeDPyGX-iFDdIMOC_060rE_HwYmu6gyouE41lIYvu74wirXhmCDaX1A]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 16-ին նմանատիպ մեկ այլ գողության դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10։00-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 54-ամյա Մրազ Ավդալյանը ոստիկանության Նաիրիի բաժին էր ահազանգել և հայտնել, որ նոյեմբերի 15-ի ժամը 19։00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում Եղվարդ վարչական շրջանի արևելյան հատվածում գտնվող իրեն պատկանող անասնագոմից անհայտ անձը կամ անձինք դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել իրեն պատկանող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։ Դեպքի վայր էին ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Հայկ Թումանյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր