211652_close_icon
views-count1836 դիտում article-date 15:56 20-11-2019

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերեցին բնակարանից գողություն արած կնոջը․ նա ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 17-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ցերեկը հարմարեցված բանալիով բացել են Թումանյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ կային ոսկյա զարդեր և գումար: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Բաշինջաղյան փողոցի 36-ամյա մի բնակչուհի: Նոյեմբերի 18-ի առավոտյան բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, և խոստովանեց կատարածը: Հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր