211652_close_icon
views-count3537 դիտում article-date 16:08 20-11-2019

Ինտերնետայի կապն Իրանում անջատվել է. Միացյալ Նահանգներն Իրանի քաղաքացիներին ապահովում են ինտերնետային կապով

Միացյալ Նահանգներն Իրանի քաղաքացիներին ապահովում է ինտերնետային կապով, երբ այս երկրում անջատվել է համացանցային կապը։ Այս մասին ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանին հայտնել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայըն Հուքը, գրումէ [url=https://www.amerikayidzayn.com/a/5172334.html]Ամերիկայի Ձայնը[/url]։ Ինտերնետայի կապն Իրանում անջատվել է նոյեմբերի 16-ց, այն բանից հետո, երբ բենզինի գների աճի պատճառով այստեղ սկսվեցին բողոքի ցույցեր։ ՝՝Մեզ հաջողվել է Իրանի ժողովրդին տրամադրել համացանցում շրջանցելու ունակ միջոցներ, որոնք թույլ են տալիս նրանց կապ հաստատել միմյանց հետ այն ժամանակ, երբ այդ երկրի վարչակարգը փորձում է ստուգել նրանց հաղորդակցությունը՛՛, ասել է Հուքը ու ավելացրել, թե հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համացանցում նրանք կարողանան տեղադրել ցույցերի տեսագրությունները։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գրասենյակը երեքշաբթի օրը լուրջ մտահոգություն է հայտնել ցուցարարների դեմ Իրանի անվտանգության ուժերի կողմից մարտական զենք կիրառելու կապակցությամբ։ Հանձնախմբի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը Իրանի իշխանություններին նաեւ հորդորել է վերականգնել ինտերնետային կապը երկրում եւ պաշտպանել խոսքի եւ խաղաղ հավաքների մասին մարդկանց իրավունքը։ Հանձնախումբն ունի որոշ տվյալներ այն մասին, որ անվտանգության ուժերի կողմից կիրառված գործողությունների ընթացքում կան մի քանի տասնյակ զոհեր։ Հակառակ ինտերնետի վրա դրված արգելքներին, սոցիալական ցանցերում վերբեռնված տեսագրությունների համաձայն ցույցերը շարունակվում են Իրանի մի շարք քաղաքներում։ Իրանում սկսված անհանգստությունների մեջ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին մեղադրում է ՝՝երկրի արտաքին թշնամիներին՛՛, այդ թվում՝ ԱՄՆ-ին, եւ բողոքի մասնակիցներին անվանում ՝՝ավազակախմբերի անդամներ՛՛։

Նմանատիպ նյութեր