ԱԺ-ն ընդունեց «Հայփոստ»-ը և «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ցանկից հանելու օրինագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
Օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 92 կողմ ձայնով:
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները:
«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել էր նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ արել էր նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: