211652_close_icon
views-count1305 դիտում article-date 21:46 19-11-2019

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ

Զինծառայողների տեսական գիտելիքներն ու զենքի տիրապետման գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 15-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել են խոշոր տրամաչափի զենքերի կառուցվածքն ու կիրառման առանձնահատկությունները:

Նմանատիպ նյութեր