211652_close_icon
views-count1695 դիտում article-date 19:57 19-11-2019

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից: Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը: Ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի և փոխտնօրենի հետ, ինչպես նաև հետադարձ կապ են հաստատել հացադուլ հայտարարած անձանց հետ: Հոգեբուժարանի տնօրինության պարզաբանման համաձայն՝ հանձնուքների արգելման նպատակը վերջերս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում տարածված աղիքային վարակի կանխարգելումն է: Այն կրում է ժամանակավոր բնույթ և վերաբերում է բացառապես տնային պայմաններում եփված սննդին (բանջարեղեն, միրգ, հաց, քացրավենիք և այլ հում սննդի հանձնումն արգելված չէ): Հացադուլ հայատարած անձինք Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց տրամադրվել են բավարար պարզաբանումներ հանձնուքների ժամանակավոր սահմանափակման հարցի վերաբերյալ, և իրենք դադարեցրել են հացադուլը: Հոգեբուժարանում գտնվող անձանց հոգեկան առողջության և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը շարունակվում են մնալ Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/19/1140859/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ էր ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել էին հացադուլ և պահանջում էին, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թուլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ: Ֆոտոլրագրողի հետ հեռախոսազրույցում տղամարդը, ով ներկայացել էր, որ ինքը դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն է, ասում էր. «Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր: Նրանք ասում են, որ միայն պետք է ստանաք մրգեր և քաղցրավենիք: Մենք այստեղի ճաշերը չենք հավանում, բացի այդ էլ, շատ հիվանդներ սոված են մնում, իսկ մենք շատ բան չենք ուզում՝ թույլատրեն, որ ստանանք մեր հարազատների բերած ճաշերը:

Նմանատիպ նյութեր