211652_close_icon
views-count892 դիտում article-date 10:37 19-11-2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները պետք է ընտրվեին 2 փուլով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վենետիկի հանձնաժողովի առաջարկով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով. պետք է ձևավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին և երկու փուլ անցնելուց հետո միայն ընտրվեին: Բայց նախօրեին խորհրդարանը վաղ առավոտից քննարկում էր Կոռուպցիոն հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Հայտնի է, որ այս կառույցը պետք է 5 անդամ ունենա՝ երեքին առաջադրելու են ԲԴԽ-ն, նախագահն ու իշխող խմբակցությունը, իսկ երկուսին` ընդդիմությունը: Բայց եթե առաջիկայում ԱԺ-ն ունենա, օրինակ, 3 ընդդիմադիր ֆրակցիա, ապա այս կարգով հանձնաժողով ձևավորելիս առաջ կգա տրամաբանական հարց, թե հատկապես ո՞ր 2-ից լինեն թեկնածուները: ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Եթե ընդդիմադիր խմբակցությունները շատ լինեն, իրականում այստեղ կառաջանա խնդիր, և այդ մասին նշվում է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ։ Այս կազմը և օրենքը, փաստորեն, անցումային բնույթ ունի, և հետագայում անհրաժեշտություն է լինելու կրկին անգամ օրենք փոխել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր