211652_close_icon
views-count607 դիտում article-date 11:34 19-11-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 6 հա տարածք

Նոյեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Հրազդան քաղաքում՝ 1 հա, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, 1300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1.5 հա, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ 3.5 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր