211652_close_icon
views-count1960 դիտում article-date 09:13 19-11-2019

Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական է» գնահատում իր ազատման որոշումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,- «Ժամանակի»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին։ Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական է գնահատում» իր ազատման որոշումը, նա նշեց, որ որևէ լարվածություն, որևէ տարաձայնություն այդ ազատմանը չի նախորդել։ Մեզ հետ զրույցում Հակոբյանը նաև չբացառեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է վերանշանակվի: Նշենք, որ ըստ նախնական խոսակցությունների՝ ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվելու է։ Այդ կառույցը ձևավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրև ռազմական վերահսկողական ծառայություն։ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները նշանակվելու են այս կառույցում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր