1405 դիտում
22:31 18-11-2019
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր:
Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և օտարերկրացիներին, ապա ներկայում կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝
1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական
համաձայնագրերի)
2) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին
3) հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին
Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝
1) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին
2) սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 30 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամ հանդիսացող ուսանողներին
3) հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին
4) 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին:
Նշված զեղչերից տարբերվող կամ այդ կետում նշված խբերում չներառված անձանց համար զեղչեր կարող են տրամադրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի միջնորդությամբ։
Նշենք, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները։
Բացի այդ, սույն կարգով առավել թափանցիկ է դարձել ուսանողների գրանցման կարգը, ինչպես նաև մեծացել է սոցիալական ծրագրի հասանելիությունը:
Նմանատիպ նյութեր
1895 դիտում
15:32 17-12-2020
Արմեն Սարգսյանի աջակցությամբ կլուծվեն ավելի քան 170 հադրութցիների կեցության և սննդի հարցերը
857 դիտում
13:05 16-06-2022
Աշակերտների շրջանում ընդլայնվել են կրթամշակութային նպատակային ծրագրերը. ԿԳՄՍ նախարար
Այս բաժնից
781 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
748 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1162 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի