211652_close_icon
views-count2489 դիտում article-date 19:55 18-11-2019

Տիգրան Բարսեղյանի հիանալի խաղը ուշադրություն է գրավել Հունաստանում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» առաջատար Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել հունական ԱԵԿ-ում, հայտնում է [url=https://armsport.am/2019/11/18/%d5%a1%d5%b2%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d6%80-%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%bd%d5%a5%d5%b2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%ab%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6-%d5%af/]Armsport.am[/url]-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Բարսեղյանի ծառայություններ առաջարկվել են հունական ակումբին և ԱԵԿ-ի մարզական տնօրեն Իլիա Իվիչն այս տարբերակն արժանի են համարում ուշադրության: Այդուհանդերձ, նշվում է, որ Բարսեղյանի ծառայությունները հունական ակումբին առաջարկած գործակալը դեռ վերջնական համաձայնության չի եկել ԱԵԿ-ի հետ, բայց լավ հարաբերությունների մեջ է ղեկավարների ու անձամբ Իվիչի հետ, որը հայ ֆուտբոլիստին այժմ ներառել է իր ծրագրերում: Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» կազմում ընթացիկ մրցաշրջանում 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի հեղինակ ու հանդիսանում է ակումբի լավագույն ռմբարկուն:

Նմանատիպ նյութեր