Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Այսօր կեսօրին ականի պայթյունի հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը վնասվածքներ է ստացել: Տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ Չոբանյանը վիրահատվել է, ծնկից ներքև նրան անդամահատել են»,- ասաց համայնքապետը:
Հարություն Մանուչարյանը նաև հայտնեց, որ նրան, հավանաբար, այսօր կտեղափոխեն Երևան:
Լորիս Չոբանյանը 44 տարեկան է, մեկ որդի ու մեկ դուստր ունի, որոնք ուսանողներ են:
Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրան անդամահատել են. Tert.am
2019.11.18 18:29


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
