211652_close_icon
views-count2239 դիտում article-date 19:56 18-11-2019

Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը

Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ: «[url=https://armenpress.am/arm/news/995601.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն՝ գլխավոր ռազմական տեսչությունը վերակազմավորվել է Պաշտպանության նախարարության վերահսկողության ծառայության»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Վարչապետի որոշումներով՝ պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը:

Նմանատիպ նյութեր