211652_close_icon
views-count2260 դիտում article-date 12:25 18-11-2019

Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են արգելափակել խորհրդարանը

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են արգելափակել խորհրդարանը և հրաժարվում են ներս թողնել պատգամավորներին: Առավոտից խորհրդարան են փորձել մտնել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավորներ Ռևազ Արվելաձեն եւ Մերաբ Կվարայան, ինչպես նաեւ անկախ խորհրդարանական Գիա Ժորժոլիանին, սակայն բողոքողները նրանց թույլ չեն տվել դա անել: Հանրահավաքի մասնակիցները խորհրդարան են թողնում միայն աշխատակազմի ներկայացուցիչներին եւ շարքային ծառայողներին: Նրանք հրաժարվում են ներս թողնել ոչ միայն պատգամավորներին, այլև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/18/1140763/]Հիշեցնենք,[/url] որ նախօրեին Վրաստանի խորհրդարանի առջև բազմահազարանոց ցույց էր տեղի ունեցել: Այս մասին հայտնում էր РИА Новости-ն: Աղբյուրը տեղեկացնում էր, որ ցուցարարները պահանջել են վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում: Ընդդիմադիր ցուցարարներն արգելափակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը, շենքի կողքին վրաններ ամրացրել: Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել էին դրսում և մտադիր էին թույլ չտալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների մուտքը խորհրդարան:

Նմանատիպ նյութեր