5804 դիտում
11:29 18-11-2019
Բաց նամակ վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծարգո պարոն վարչապետ
Ձեր գործերի կառավարիչից ստանալով լուրը Ձեր կողմից ՀՀ ԿԳՍՄ նախարարությանը իմ նամակին հստակ պատասխան տալու հանձնարարականի մասին՝ անմիջապես ոգևորվեցի՝ հույս ունենալով, որ կդրսևորվի օրինական մոտեցում։ Սակայն նախարարությունից պատասխանն եկավ անմիջապես։ Այդպիսի պատասխաններ ես ստացել եմ և՛ նախորդ կառավարությունից, և՛ նախանախորդ կառավարությունից… Հիմա էլ է իմ հայտը մերժվել նույն հիմքով, ինչ հիմքով մերժվել էր նախորդ դեպքերում՝
ուսումնական ծրագրերի, դասախոսական կազմի, տարածքների անբավարարության պատճառով։
Մի՞թե ինչ-որ մեկը կարող է կասկածել, թե ես չգիտեմ լիցենզավորման պահանջները կամ նախապես չեմ հաշվել՝ դասախոսական կազմի քանի տոկոսն է
գիտական կոչումներով, քանի տոկոսն է հիմնական աշխատող, քանի թեկնածու են պաշտպանել պահանջված մասնագիտությամբ։
Ուսումնական ծրագրերը համապատասխանում են խորհրդային ուսումնական ծրագրերին, որով աշխատում է նաև Երևանի բժշկական համալսարանը։ Տարածքները ևս ունեն նորմեր, որոնք պահպանված են։ Բայց այս ամենը թղթի վրա է։ Ոչ մի ուսումնասիրություն դարձյալ չի կատարվել, ոչ մի շահագրգռվածություն չի նկատվել օգնելու համալսարանին։
Ես կհասկանայի, եթե ուսումնասիրեին մեր հնարավորությունները, գտնեին թերություններ և խոստանային բավարարել հայտը թերությունները վերացնելուց հետո։ Եթե իմ ներկայացրած փաստաթղթերում կան թերություններ, թող ցույց տան ինձ, ես կուղղեմ։ Սա խնդիր չէ։ Այստեղ խնդիրն ավելի խորն է։ Անկեղծ ասած, շատ էի հավատում, որ գոնե հիմա Հայաստանում կարելի է մի քայլ անել առանց ծանոթության կամ կաշառքի։
Խնդրում եմ հնարավորության դեպքում ընդունել և լսել ինձ։
[b]Վաղարշակ Մադոյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
իրավագիտության և տնտեսագիտության պատվավոր դոկտոր, իրավաբանության դոցենտ,
«Ան․ Շիրակացի» համալսարանի ռեկտոր[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4348 դիտում
18:01 30-08-2017
Բաց նամակ ՀՀ վարչապետին՝ պատասխան ստանալու հիմնավոր ակնկալիքով
2762 դիտում
18:35 06-08-2018
Եթե լիազոր մարմինը իր պարտականությունները կատարի, բոլոր խնդիրները կլուծվեն․ բաց նամակ վարչապետին
2503 դիտում
14:11 22-04-2019
ՀՀ-ում երիտասարդ ներդրողներին մերժում են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն. բաց նամակ՝ վարչապետին
Այս բաժնից
229 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
238 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ