211652_close_icon
views-count3908 դիտում article-date 23:02 17-11-2019

Կոմիտասում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 17-ին, ժամը 16:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին, մարվել՝ 17:49-ին: Մասամբ այրվել են Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, ջերմահարվել՝ 15 քմ: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են բնակչության (16 հոգի) տարհանման աշխատանքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր