211652_close_icon
views-count2593 դիտում article-date 21:49 17-11-2019

Ռոման Բերեզովսկին հավաքականի հետ Իտալիա չի մեկնել անձնական խնդիրների պատճառով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին թիմի հետ չի մեկնել Իտալիա և ՀՖՖ-ի պաշտոնական կայքին պարզաբանել է դրա պատճառը: «Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ պատճառով չկարողացա հավաքականի հետ մեկնել Իտալիա, ինչի համար շատ ցավում եմ: Այդուհանդերձ, վերջին օրերին բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, մեկնաբանություններ կարդացի, որոնցում նշվում էր, թե իմ՝ հավաքականի հետ չմեկնելու պատճառը նոր մարզչական շտաբի հետ որոշակի անհամաձայնությունը կամ կոնֆլիկտն է: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ ինչպես անձնական, այնպես էլ գործնական շատ լավ հարաբերությունների մեջ եմ Աբրահամ Խաշմանյանի և մարզչական շտաբի մյուս անդամների հետ: Ինձ շատ է դուր գալիս Աբրահամ Խաշմանյանի աշխատելաոճը: Հետագայում ևս մեծ սիրով կաշխատեմ ազգային հավաքականի մարզչական շտաբում: Ափսոսում եմ, որ այժմ տղաների կողքին չեմ և հաջողություն եմ մաղթում Իտալիայի հավաքականի հետ խաղում»,- ասել է Բերեզովսկին։ Իտալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին

Նմանատիպ նյութեր