211652_close_icon
views-count5874 դիտում article-date 19:27 17-11-2019

Անահիտ Բախշյան. Առանց հուզմունքի հնարավոր չէր նայել մինչև 19-րդ դարի ձեռագործ աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի պետական պակերասրահում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի կազմակերպած՝ Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերի հայ կանանց հրաշագործ մատներով ստեղծված ձեռագործների ցուցահանդեսը։ Ցուցահանդես այցելած ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տպավորություններով: «Առանց հուզմունքի հնարավոր չէ դրանք նայել, ինչպիսի վարպետություն, գույների համադրության ինչպիսի բարձր ճաշակ ու զգացողություն, բառերով դժվար է պատկերացնել, դրանք պիտի միայն տեսնել։ Ընդ որում ներկայացված էին մինչև 19-րդ դարի ձեռագործ աշխատանքներ։ Իսկ դրանցից յուրաքանչյուրի ձեռք բերման պատմություններն ուղղակի ցնցող էին, որ ձեռագործը՝ որտեղ կայացած աճուրդից, որ երկրից, ինչպես են ձեռք բերել իմ սիրելի Նարեկն ու իր համախոհները։ Ես ուղղակի գլուխ եմ խոնարհում իրենց արմատները, ինքնությունը ճանաչելու նպատակով նրանց հոգում առկա տարերքի առաջ, որքան նվիրում ու երախտագիտություն կա Նարեկի ու իր համախոհների մեջ և իրենց հասակակից երիտասարդների համար որքան օրինակելի են իրենց կերպարները։ Շնորհակալություն Նարեկ ջան, անսահման սիրում եմ քեզ և քո համախոհներին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր