211652_close_icon
views-count2891 դիտում article-date 20:29 17-11-2019

Երուսաղեմում անվտանգության ծառայողը խաղի ժամանակ պատահաբար վնասվածք է հասցրել Լեհաստանի հավաքականի խաղացողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտառոց միջադեպ է գրանցվել Երուսաղեմի «Տեդի» մարզադաշտում՝ Եվրո-2020-ի խմբային փուլի Իսրայել-Լեհաստան խաղի ժամանակ: Հանդիպման ավելացված ժամանակում, երբ լեհերը հաղթում էին 2:1 հաշվով, դաշտ է ներխուժել մի երկրպագու: Նրան հետապնդող անվտանգության ծառայության աշխատակիցը այնպես է տարվել իր գործով, որ չի նկատել իր ճանապարհին հայտնված լեհ պաշտպան Տոմաշ Կենձերին և ամբողջ թափով բախվել է նրան: Հարվածից Կենձերան վայր է ընկել խոտածածկին: Կանգնելով, նա մի քանի վայրկյան անց՝ գալարվելով ցավերից, նորից պառկել է և նրան բուժօգնություն են ցուցաբերել: Կենձերան ի վերջո կարողացել է մինչև խաղավարտը մնալ դաշտում, իսկ տվյալ միջադեպը չի ազդել խաղի հաշվի վրա: Երկրպագուն ավելի ուշ իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է լուսանկարվել Ռոբեր Լևանդովսկիի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր