ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների եւ նրանց տատիկի համար:
«Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:
Ինչպես Նոր-Հաճնից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Աշոտ Դալլաքյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլոյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրն էլ բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը միշտ հոգացել է տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վարչապետը Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել Նոր-Հաճնի ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.11.17 17:45



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
