ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխատանքային այցով գտնվում է Եղվարդ քաղաքում: Վարչապետը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, ՀՀ տարածքային կառավարման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանի ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Վարչապետը հետաքրքրվել է Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ընթացքից, ծանոթացել Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման ծրագրի ընթացքին:Ն. Փաշինյանի շրջայցի տեսանյութերը պարբերաբար հրապարակվում են վարչապետի ֆեյսբուքյան էջում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վարչապետը Եղվարդում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
2019.11.17 13:29



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
