211652_close_icon
views-count1343 դիտում article-date 12:49 17-11-2019

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

Հայաստանում 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները: ԱՎԾ տվյալների համաձայն, 2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։ Ըստ վիճակագրության, այս տարի ավելի քան 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները։ Առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։ Հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։ Աճ է գրանցվել նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործություններում, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունները։ Նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 20 տոկոսով նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:

Նմանատիպ նյութեր