SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 16-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմուննքերի ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, այնուհետև տանելով բացատրական աշխատանքներ՝ պարզել են նոյեմբերի 15-ին Երևանում Mercedes Տ 63 մակնիշի 01 RG 002 համարանիշի ավտոմեքենան փախցրած տղամարդու ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Շենգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ՝ 30-ամյա Հարություն Հովսեփյանը, ով փաստերի ճնշման տակ Շենգավիթի ոստիկանությունում խոստովանել է կատարվածը։Շենգավիթի ոստիկանները պարզել են նաև, որ Հ. Հովսեփյանի հետ այդ պահին եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Մարինե Օսիպովան։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ. Օսիպովային հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել Երևանի բնակիչ Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել էր, որ իրենք «Զվարթնոց» օդանավակայանից մարդ են դիմավորել, ովքեր իրենց ընկերությանը պատկանող Mercedes S63 մակնիշի 01 RG 002 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայից փախցրել են:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել էին, որ նախորդ օրը՝ ժամը 23:20-ին, մի աղջիկ՝ որպես հաճախորդ, «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ից պատվիրել էր նշված Mercedes S63 մակնիշի ավտոմեքենան՝ «Զվարթնոց» օդանավակայանից հյուրեր դիմավորելու և նշված ավտոմեքենայով Թոխմախ ուղևորվելու նպատակով:
Արդեն օդանավակայանում Mercede ի վարորդ Արա Ա.-ին էր մոտեցել այդ աղջիկը՝ անծանոթ տղամարդու հետ, որից հետո ուղևորվել էին նրանց մատնանշած վայրը: Հասնելով Բագրատունյաց փողոցի թիվ 42/7 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայան՝ Արա. Ա.-ն դուրս էր եկել ավտոմեքենայից՝ ջուր գնելու նպատակով, և մինչ նա կհոգար իր ծարավը, ավտոմեքենան այդ 2 անծանոթ անձինք փախցրել էին:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Մալաթիայի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանը օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ նշված ավտոմեքենան վթարված վիճակում գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արշակունյաց և Շիրակի փողոցների խաչմերուկում, որտեղ էլ հայտնաբերվել էր այն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում Mercedes-ը փախցրած ու վթարի ենթարկած «Ադամին», պարզել են նաև «Եվայի» ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.11.17 11:50



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
