211652_close_icon
views-count2607 դիտում article-date 00:07 17-11-2019

Հալեպում տեղի է ունեցել «Շաքարախտի դեմ պայքարի» դասընթաց

Հալեպի «Լևոն Շանթ» մշակութային սրահում, նոյեմբերի 15-ին տեղի բնակչության համար հայկական հումանիտար առաքելության բժշկական խմբի բժիշկ-էնդոկրինոլոգ Տիգրան Պետրոսյանի կողմից «Շաքարախտի դեմ պայքարի» համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում կազմակերպվել է դասընթաց՝ շաքարախտի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման թեմաներով։ Դասընթացին ներգրավվել են մոտ 100 մասնակիցներ՝ առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, ճարպակալում և շաքարախտ ունեցող հիվանդներ, որոնք ուսուցման արդյունքում կկարողանան իրականացնել ինքնահսկում։ Մասնագետը նաև բացատրել է, թե ինչպես ճիշտ կազմակերպել առաջին բուժօգնություն՝ բարդությունների դեպքում։

Նմանատիպ նյութեր