211652_close_icon
views-count14019 դիտում article-date 22:44 16-11-2019

17 տարի անց Տափերականում կարող է նոր շունչ լինել. տեղի կունենա համայնքապետի ընտրություն

Արարատի մարզի Տափերական գյուղը 17 տարի անց նոր համայնքապետ կունենա։ Տարիների ընթացքում բնակիչների կողմից ձևավորված դժգոհությունը տեղի է տվել և մինչ տարվա վերջ Տափերականում տեղի կունենա ընտրություն, ըստ որի բնակիչները կկարողանան ընտրել իրենց թեկնածուին։ Ինչպես տեղեկացանք բնակիչների մեծամասնությունն արդեն հստակ կողմնորոշվել է ընտրության հարցում և շատերն են քաջալերում նույն գյուղի բնակիչ՝ Ազիզ Վաչիկի Հովսեփյանին։ Ընտրության մանրամասներին [url=https://citylife.am/2019/11/16/17-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B6%D6%81-%D5%BF%D5%A1%D6%83%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%A7-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B7%D5%B8%D6%82/?fbclid=IwAR10jVVRpRc_OZ3hj_ej592awq0jvZRE1njfnJqn6BI0rKiQP7xAsQvka68]Citylife.am[/url]-ը կտեղեկանա և կներկայացնի, իսկ մինչ այդ ներկայացնենք Տափերական գյուղի բնակիչների կողմից հավանության արժանացած թեկնածուի կենսագրությունը։ [b]Ազիզ Վաչիկի Հովսեփյան. «Մի՛ ընտրեք ծանոթի համար, ընտրեք համայնքի համար»: [/b] Ծնվել է 1987թ -ին Կիրովի անվան սովխոզում։ 1994-2004թթ սովորել է Տափերականի միջնակարգ դպրոցում։ 2004թ -ին ընդունվել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարան: 2005-2007 թթ ծառայել է ԼՂՀ Ֆիզուլիի տանկային գումարտակում։ 2007-2011թթ սովորել է Երևանի Մշակույթի համալսարանում։ [b]Աշխատանքային գործունեությունը [/b] 2008_2013թթ աշխատել է «Ժան Մարի ՍՊԸ»-ում որպես մենեջեր։ 2014թին <<Հրաշք այգի>> ռեստորանում որպես մենեջեր։ 2015 թ ին իր նախաձեռնությամբ բացվել է <<Ա/Ձ Ազիզ Հովսեփյան Շափյուղա>> ռեստորանը։ 2017 թ_ ից մինչ օրս աշխատում է<< Սպայկա> > ընկերությունում որպես պրիվայի պատասխանատու։Հաճախակի մասնակցում է դասընթացների գյուղատնտեսության և նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսության համակարգի կառավարման ոլորտում։ 2008 թ _ ից մինչ օրս աշխատում է Նոր Կյանքի մշակույթի տանը որպես պարուսույց։ Բարեփոխումներ ոռոգման համակարգում։ բարեկարգված փողոցներ, մարզադաշտ, խաղահրապարակ, զբոսայգի, եկեղեցու կառուցում, լուսավորված համայնք, ակտիվ մշակութային և սպորտային կյանք։ Ամուսնացած է. ունի երկու որդի:

Նմանատիպ նյութեր