211652_close_icon
views-count2500 դիտում article-date 23:03 16-11-2019

Սիրիայի հյուսիսում ավտոմեքենա են պայթեցրել. զոհվել է 10 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիային սահմանակից Էլ-Բաբ քաղաքում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 10 հոգի, 15-ը՝ վիրավորեվել: «Քրդական բանվորական կուսակցության անմարդկային ահաբեկիչները շարունակում են հարձակվել անմեղ քաղաքացիներ վրա՝ օգտագործելով նույն մեթոդները, ինչ՝ ԻՊ-ի գրոհայինները, սպանելով 10 խաղաղ բնակչի», նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: Թուրքական նախարարությունը հայտնել է, որ ահաբեկիչները ականապատված ավտոմեքենան պայթեցրել են Էլ-Բաբի ավտոկայարանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր