1242 դիտում
17:41 16-11-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն:
Կատարի էմիրի դիվանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը:
Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, ինչպես նաև Կատարի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև Հայաստանի նախագահի այցելությունն Իսլամական արվեստի թանգարան:
Մայրաքաղաք Դոհայում նախագահ Սարգսյանը կայցելի Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիրի նախորդ հանդիպումների գործնական արդյունքներից մեկն էլ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն է, որը տեղի ունեցավ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ ի նշան Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ հարգանքի և համակրանքի։
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև Դոհայում անցկացվելիք հեղինակավոր «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ին և հանդես կգա ելույթով: «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել կրթությունը նորարարության միջոցով: Այն հիմնադրվել է Կատարի հիմնադրամի կողմից: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
8976 դիտում
21:46 14-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն
1651 դիտում
17:24 08-12-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
Այս բաժնից
940 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
541 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
364 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը