211652_close_icon
views-count979 դիտում article-date 16:24 16-11-2019

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Ոստիկանության ՔՀԳՎ, ՀԿԱՎ, ոստիկանության կրթահամալիրի և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 15-ին, ժամը 11-ին, Իսակովի 29 հասցեի մոտից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, Խանջյան փողոցից բերման են ենթարկվել 48-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի՝ գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 15-ին, ժամը 19.20-ին, Արարատ քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր