211652_close_icon
views-count3459 դիտում article-date 15:42 16-11-2019

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության էր դիմել 4 քաղաքացի

Նոյեմբերի 15-ին, ժամը 4-ին, «Աբովյան» բժշկակական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով, բուժօգնության են դիմել Առինջ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի չորս բնակիչները։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է իրենց տանը՝ նոյեմեբերի 14-ին, ժամը 21.30-ից սկսած։ Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր