211652_close_icon
views-count1954 դիտում article-date 13:56 16-11-2019

Բերման էին ենթարկել ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով

Նոյեմբերի 15-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, Գյումրիի Անի թաղամասի 51-ամյա բնակիչը Մայիսյան գյուղի դաշտերում ապօրինի պատրաստում և օգտագործում է թմրանյութ: Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը ժամը 20.30-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից կասկածվողին բերման են ենթարկել: Նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով լի տարաներ, երեք ներարկիչ, «Պիրալգին» գրառմամբ դեղատուփ, չոր սպիրտ, և թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ: Կասկածվողը հայտնել է, որ բենզինի, «Պիրալգին» տեսակի դեղահաբի և այլ նյութերի խառնուրդից թմրամիջոց էր պատրաստում` ներարկման միջոցով իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր