211652_close_icon
views-count27719 դիտում article-date 22:53 15-11-2019

Տարօրինակ գողություն Շիրակի մարզում. 68-ամյա քաղաքացու մառանից գողացել են թութակներ, ճագարներ և բադեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 14-ին, տարօրինակ գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի տներից մեկի բնակիչ, 68-ամյա Սամվել Գ.-ի տան բակի մառանի դուռը բացելու միջոցով ներս է մտել և այնտեղից գողացել 7 հատ թութակ, 6 հատ բադ, 4 հատ ճագար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սամվել Գ.-ի ահազանգով դեպքի վայր է ժամանել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր