211652_close_icon
views-count1485 դիտում article-date 20:40 15-11-2019

ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրենին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեին։ Ողջունելովհյուրին, նախարարը հատկանշական է համարել հայ-վրացական գործընկերային հարաբերություններն ու ներդրումային հիմնադրամի գործունեության առանձնակի մասնակցությունը Վրաստանի տնտեսության զարգացման գործում։ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ ներդրումների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը լավ հնարավորությունների հարթակ կարող է դառնալ՝ հաշվի առելով ներդրումների ներգրավման գերակայությունը ՀՀ տնտեսության համար ևս։ Դավիթ Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններըկարևոր ձեռքբերում են նաև Վրաստանի համար՝ հաշվի առնելով այն տնտեսական և գործընկերային կապերը, որոնք առկա են երկու երկրների միջև։ Նա իր խոսքում նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը փոքր երկրներ են, որոնց միջև շատ կարևոր է սիներգիայի առկայությունն ու փոխադարձ կապերի ամրապնդումը։ Մենք այստեղ ենքհասկանալու համար այն առաջնահերթություններն ու հնարավորությունները, որոնց ուղղությամբ կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել և ստեղծել հետագա արդյունավետ համագործակցության ամուր հիմքեր»։ Վրաստանի ներդրումային հիմնադրամիգործադիր տնօրենը ներկայացրել է իր ղեկավարածկառույցի գործունեության շրջանակները, նպատակն ու գործառույթները՝ նշելով, որ վերջինս ուսումնասիրում է ներդրոմային հնարավորություններն այն ոլորտներում, որոնք էապես նպաստում են Վրաստանի տնտեսության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները՝ հաշվի առնելով Վրաստանի և Չինաստանի միջև գործող ազատ առևտրի համաձայնագիրը։ Դավիթ Սագանելիձեիխոսքով՝ Հայաստանի ու Վրաստանի արդյունքվետ համագործակցությունն այս ուղղությամբ կարող է հայկական մի շարք արտադրանքների համար լավ հնարավորություն ստեղծել՝ դուրս գալուդեպի չինական շուկա։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանով լոգիստիկ այլընտրանքային ճանապարհների և ենթակառուցվածքների զարգացմանը և տնտեսականհամագործակցության մի շարք այլ հարցերի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր