211652_close_icon
views-count1102 դիտում article-date 17:58 15-11-2019

ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալըխոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության մասին՝ արդյունավետ կառավարում և շոշափելի արդյունքներ ապահովելու նպատակով։ «Շատ ոգևորիչ է նման միջոցառման իրականացումը և այն, որ նախագծերի կառավարման մոդելը իրականություն է մեր պետական համակարգում», -նշել է Միքայել Փաշայանը և ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը, որին զուգահեռ իրականացվել է բիզնես գործընթացների վերլուծություն ևվերակառուցում, այդ թվում նաև՝ ընթացակարգերի ավտոմատացման նպատակով։ Նա անդրադարձել է նաև նախագծերի կառավարման մոդելի ներդրման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումներին ժամանակակից ենթակառուցվածքների և համակարգերի ներդրման, գործընթացների ավտոմատացման ոլորտում։ Փաշայանը նշել է, որ նախագծերի կառավարման մոդելիմոդելի ներդրման շնորհիվ տեղի է ունեցել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կառուցվածքի վերանայում՝ անցնելով խիստ հիերարխիկ կառուցվածքից մատրիքսայինի, ինչը հնարավորություն է տալիս նախագծերի իրականացման ընթացքում ապահովել ճկունություն, անհրաժեշտ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավվածություն և որոշումների կայացման արագություն ու արդյունավետություն։ Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսն անցկացվում է երկրորդ անգամ Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project ManagementInstitute) հայաստանյան գրասենյակի (PMI ArmeniaChapter) կողմից և հանդիսանում է տարբեր ոլորտներ ներկայացնող նախագծերի կառավարման մասնագետների ու առաջնորդների համար քննարկումների, փորձի փոխանակման հարթակ՝ ստեղծելով ոլորտի նորություններին և զարգացումներին ծանոթանալու հնարավորություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր