211652_close_icon
views-count1415 դիտում article-date 15:08 15-11-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 14-ին, ժամը 19.20-ին, Երևանի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 08.20-ին, Երևանի Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուբառու» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Մերսեդես Ե320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 11.35-ի սահմաններում, Արարատի մարզի Վանաշեն գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո», «Տոյոտա Պրադո», «Լադա Պրիորա» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 13-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վազանց կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. «Ռենո»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Սեւան քաղաքի Զորավար Անդրանիկի հրապարակում «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 66-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 134-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2 ճանապարհի 379-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր