211652_close_icon
views-count644 դիտում article-date 13:51 15-11-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 14-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, յուրացման կամ վատնման` 5, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպառնալիքի՝ 3-ական, անձի առևանգման, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու ու վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր