211652_close_icon
views-count3014 դիտում article-date 09:25 15-11-2019

Ով է համակարգում նախարար Հարությունյանի դեմ պայքարը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ներսի և դրսի դաշնակցականների մասին էլ ավելի է սրել հակասությունները այդ կուսակցության ներսում: Սփյուռքի դաշնակցական կառույցները ակնհայտորեն փորձում են տարանջատվել նախկին իշխանության հետ 20 տարի համագործակցած, այդ համագործակցության արդյունքում բիզնեսների ու միլիոնավոր դոլարների կարողություն ձևավորած, արդյունքում հայ հասարակության կողմից մերժված հայաստանյան կառույցի ներկայացուցիչներից: Ավելին՝ Սփյուռքի դաշնակցական կառույցների ներկայացուցիչները հաճույքով հանդիպում են նոր իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկում նախագծեր, հայրենադարձությանը վերաբերող հարցեր: Նախարար Հարությունյանի դեմ պայքարն էլ համակարգում է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, սակայն նման գործելաոճը էլ ավելի է մեծացնելու հակասություններն ու ներկուսակցական բաժանումները, որի ականատեսը կլինենք ապագայում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր